Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիքսի տրանսֆերի և պորտուգալացի ֆուտբոլիստի գործադրած ջանքերի մասին:
«Շնորհակալ եմ Ֆելիքսին այս գործարքում իր ներդրած ջանքերի համար: Այսօր պատմական օր է: Հավաքել ենք թիմ, որը կարող է պայքարել ամենաբարձր մակարդակում: Հպարտ եմ մեր կատարած տրանսֆերներով: Առանձնացնում եմ նաև Ժոաու Ալեմանիի աշխատանքը: Ինչպես գիտեք, նա մեզ ասել է, որ ծրագրում է հեռանալ ակումբից»,- ասել է Լապորտան Ֆելիքսի շնորհանդեսի ժամանակ, հաղորդում է Marca-ն։
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբն այս ամռանն ունեցավ 5 նորեկ, իսկ Ֆելիքսն Իսպանիայի չեմպիոնի կազմը վարձավճարով համալրեց ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը:


