Logo

Լապորտա. «Սա ժառանգություն է, որը կթողնենք հաջորդ սերունդներին»

15:54 / 08.11.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ակումբի` վերանորոգված «Կամպ Նոու» ստադիոնի մասին, հայտնում է Marca-ն։

«Այսօր բոլորը խոսում էին տուն վերադարձի մասին։ Երբ մտա ստադիոն, կարծես հայտնվեցի ապագայում։ Հիշեցի անցյալի լեգենդար հանդիպումներ, բայց դրանք այստեղ կլինեն նաև ներկայում ու ապագայում։

Սա ժառանգություն է, որը կթողնենք հաջորդ սերունդներին։ «Կամպ Նոուն» աշխարհի լավագույն ստադիոնը կդառնա»,- ասել է 63-ամյա ֆունկցիոները։

«Բլաուգրանան» նոյեմբերի 7-ին երկարատև դադարից հետո «Կամպ Նոուում» բաց մարզում է անցկացրել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ