Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի եղբայր Մաստիաս Մեսիի խոսքերը: Մատիասն անպատվել էր կատալոնական ակումբի ղեկավարությանը, սակայն ավելի ուշ հրապարակային ներողություն էր խնդրել:
«Ակնհայտ է, որ Մեսին «Բարսելոնայինն» է: Մենք շատ ենք հպարտանում, որ նա խաղացել է այստեղ: Մի ստիպեք ինձ խոսել Լեոյի մասին, քանի որ այս պահին նա ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է: Նրա եղբոր խոսքերն այդքան կարևոր չեն, քանի որ նա արդեն ներողություն է խնդրել:
Լեոն «Բարսելոնայի» ժառանգությունն է, բայց, նրա հանդեպ հարգանքից ելնելով, ես ոչինչ չեմ մեկնաբանի: Նրա եղբայրը ներողություն է խնդրել, մենք բոլորս հասկանում ենք դա:
Չեմ ցանկանում այդ միջադեպին մեծ ուշադրություն հատկացնել: Շատ ցավալի է, որ ամեն բան այդպես վերջացավ, բայց այդ խոսքերին ես մեծ նշանակություն չէի տա»,- Լապորտայի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ 35-ամյա Մեսին «Բարսելոնայում» խաղացել է 2005-2021 թվականներին՝ 778 խաղում խփած 672 գոլով դառնալով ակումբի պատմության լավագույն ռմբարկուն: