«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հունվարի 14-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, խոսել է կատալոնական ակումբի ֆինանսական իրավիճակի մասին:
««Բարսելոնան» ֆինանսական չափազանց ծանր վիճակում էր, բայց մեզ հաջողվեց փրկել ակումբը: Մեզ հաջողվեց նաև պաշտպանել ակումբին արտաքին միջավայրից եկող հարձակումներից:
Պատահական չէ, որ երբ «Բարսելոնան» հաջողություններ է գրանցում, հայտնվում են միջազգային լրատվամիջոցներ ու կառույցներ, որ փորձում են կեղծ և բացասական հերյուրանքներ տարածել, որոնք իրականության հետ կապ չունեն», - Լապորտայի խոսքը մեջբերում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: