Իսպանիայի նորընծա չեմպիոն կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան գնահատել է ակումբի ֆինանսական վիճակը:
«Երբ մենք եկանք ակումբ, իրավիճակը ծայրահեղ ծանր էր, սակայն կարողացանք «Բարսային» փրկել սնանկանալուց: Գալիք մրցաշրջանում մեծ թափ կհավաքենք»,- Լապորտայի խոսքը մեջբերում է Marca-ն:
Ավելի վաղ «Բարսելոնայի» փոխնախագահ Էդուար Ռոմեուն հայտարարել էր, որ Լապորտայի գալուց հետո աշխատավարձերի բյուջեն 708 միլիոն եվրոյից նվազել է և հասել 528 միլիոնի:
Ավարտված մրցաշրջանում Չավիի գլխավորած թիմը դարձել էր Իսպանիայի չեմպիոն ու սուպերգավաթակիր:

