Logo

Լապորտա. «Հունվարին տրանսֆերներ չենք իրականացնի»

17:40 / 28.11.2022• ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է կատալոնական ակումբի տրանսֆերային ծրագրերի մասին։

«Մենք շատ մրցունակ կազմ ունենք: «Բարսելոնայի» ֆուտբոլիստների մեծ մասը մասնակցում է աշխարհի առաջնությանը: Սա ցույց է տալիս, որ մենք լավ աշխատանք ենք կատարում։ Բացի այդ, դա ակնհայտ ապացույց է, որ Չավին հիանալի աշխատանք է կատարում:

Հունվարին չենք պատրաստվում որևէ մեկին ձեռք բերել։ Բայց ամեն ինչ կախված կլինի չնախատեսված հանգամանքներից, որոնց հետ մենք ստիպված կլինենք գործ ունենալ։ Հիմա մեզ նորեկներ պետք չեն, քանի որ ամռանը մենք լավ աշխատանք ենք կատարել։

Գոհ ենք այս մրցաշրջանի արդյունքներից՝ չնայած Չեմպիոնների լիգայում անհաջողությանը»,- Լապորտայի խոսքը մեջբերում է իսպանական Sport-ը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի փոխչեմպիոնը պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում, որտեղ կմրցի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ