«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտնել է, որ հավատում է Աստծուն, գրում է As-ը։
«Ես հավատում եմ Աստծուն, բայց կրոնական ծեսեր չեմ անում։ Ինձ դուր է գալիս հավատքը։
Եթե Աստված կա, ապա «Բարսայի» հետ է։ Մի անգամ եպիսկոպոսներից մեկն ասել է. «Դրախտն այն վայրն է, որտեղ «Բարսելոնան» «Ռեալին» գոլ է խփում յուրաքանչյուր 5 րոպեն մեկ»»,- ասել է Լապորտան։
Իսպանիայի Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


