«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ կատալոնական ակումբը երբեք չի կաշառել մրցավարներին:
«Թող շատ պարզ լինի, որ «Բարսելոնան» երբեք չի կաշառել մրցավարներին: «Բարսելոնան» երբեք մտադրություն չի ունեցել կաշառելու մրցավարներին, բացարձակապես երբեք: Փաստերի արժանահավատությունը հերքում է նրանց, որոնք փորձում են փոխել պատմությունը։ Մեզ մոտ նորից ամեն ինչ կարգին է. ոչինչ հենց այնպես չի լինում»,- Ժոան Լապորտայի խոսքը մեջբերում է AFP-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարների տեխնիկական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեիրան 2001-2018 թվականներին 6,5 միլիոն եվրո կաշառք է ստացել «Բարսելոնայից»: