Logo

Լապորտա. ««Բարսայում» մենք պետք է պայքարենք ամեն ինչի և բոլորի դեմ»

23:57 / 03.04.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան անդրադարձել է կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի կատարած աշխատանքին, հաղորդում է Mundo Deportivo-ն:

«Շնորհակալ եմ, որ այստեղ եք: Դուք ֆանտաստիկ աշխատանք եք կատարում, Հանսի: Բոլորը կարող են դա տեսնել:

«Բարսայում» մենք պետք է պայքարենք ամեն ինչի և բոլորի դեմ. դա պարզապես կյանք է: Եվ մենք ունենք մեր մարզչին, որն արդեն սկսում է զգալ դա: Երբ տարատեսակ լուրեր են հայտնվում, նա ինձ ասում է` «Մենք կշարունակենք պայքարը»»,- ասել է Լապորտան։

Կատալոնական գրանդը Լա լիգայի առաջատարն է, Արքայական գավաթում հասել է եզրափակիչ, իսկ Չեմպիոնների լիգայում` քառորդ եզրափակիչ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ