Logo

Լապորտան բացատրել է՝ ինչու է հուզվել, երբ Կոպայի անվան մրցանակը տրվել է Գավիին (ֆոտո, տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
15:51 / 18.10.2022ՍՊՈՐՏ
Ժոան Լապորտա-2, Գավի

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան բացատրել է՝ ինչու է հուզվել «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ, երբ հայտարարել են կատալոնական ակումբի 18-ամյա կիսապաշտպան Գավիի՝ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ ճանաչվելու մասին:

Հիշեցնենք, որ նախորդ տարի մրցանակին արժանացել էր Գավիի ակումբակիցը՝ իսպանացի կիսապաշտպան Պեդրին:

«Երբ նրանց տեսա միասին, հուզվեցի, քանի որ սիրում եմ «Բարսան» ու այդ երկու երիտասարդ խաղացողներին: Նախորդ տարի մրցանակակիրը Պեդրին էր, այս տարի՝ Գավին: Այս տղան ստիպում է սիրել իրեն, անկոտրուն բնավորություն ունի ու ցանկանում է խաղալ բոլոր մրցաշարերում»,- Լապորտայի խոսքը փոխանցում է  Football Espana-ն:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակին» առաջին անգամ արժանացել էր Մադրիդի «Ռեալի» ու Ֆրանսիայի հավաքականի 34-ամյա հարձակվող Կարիմ Բենզեման: 

Գավի-Լապորտա

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ