Logo

Լապորտան խոսել է Կունդեի տեղափոխության մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:13 / 29.07.2022• ՍՊՈՐՏ
null

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է իսպանական «Սևիլիայի» ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Ժյուլ Կունդեի տեղափոխությունը:

«Մենք կարողացանք ավարտել այս տրանսֆերը, ես շատ գոհ եմ գործարքից: Եվս մեկ ապացույց, որ ֆուտբոլիստները երազում են խաղալ «Բարսելոնայում»: Նրանք պատրաստ են մեր ակումբում խաղալու համար գումար կորցնել։ Մենք ուժեղ թիմ ենք կառուցում։ Չավին արժանի էր այս բոլոր տրանսֆերներին»,- AS-ը մեջբերում է Լապորտայի խոսքը:

Հիշեցնենք, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնայի» կազմը համալրել էին նաև դանիացի պաշտպան Անդրեաս Քրիստենսենը, կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն, բրազիլացի վինգեր Ռաֆինյան և լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ