«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Ռոբերտ Լևանդովսկիի հավանական տրանսֆերի մասին։
«Լևանդովսկին «Բավարիայի» ֆուտբոլիստ է։ Ես չեմ ցանկանում մեկնաբանություն տալ այս թեմայով։ Ասելու ոչինչ չունեմ, միայն՝ առավելագույն հարգանք ֆուտբոլիստի ու Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ։
«Բավարիայի» նկատմամբ հարգանքից ելնելով՝ չենք կարող խորանալ մանրամասների մեջ։ Նրանք դեռ չեն պատասխանել մեր առաջարկին։ Մենք կփորձենք կատարել Չավիի պահանջները»,- Ժոան Լապորտայի խոսքն է մեջբերում Diario Sport-ը։


