«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է առաջիկա տրանսֆերային նպատակների մասին:
«Լևանդովսկիի գործարքից հետո մտածում ենք պաշտպանությունն ուժեղացնելու մասին»,- ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն մեջբերում է Լապորտայի խոսքը:
Transfermarkt-ի համաձայն՝ Մյունխենի «Բարսելոնայից» հեռացած 33-ամյա լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին և «Բարսելոնան» կնքել են 3 տարվա պայմանագիր, որը կգործի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: Գործարքն արժեցել է 45 միլիոն եվրո:
«Բարսելոնան» ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք է բերել նաև դանիացի պաշտպան Անդրեաս Քրիստենսենին, կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեին և բրազիլացի եզրային հարձակվող Ռաֆինյային: Քրիստենսենն ու Կեսիեն կատալոնական թիմի կազմը համալրել են ազատ գործակալի կարգավիճակում, իսկ Ռաֆինյայի տրանսֆերի համար «Բարսելոնան» անգլիական «Լիդսին» վճարել է 58 միլիոն եվրո:


