«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի տեղափոխության վերաբերյալ։ Ըստ լուրերի՝ 32-ամյա հարձակվողը նախօրեին խզել է պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ և պետք է միանա կատալոնական ակումբին որպես ազատ գործակալ:
«Երեկ տրանսֆերային պատուհանը փակվեց, և մենք կարողացանք մի քանի նոր խաղացողների բերել հիմնական թիմ։
Այս շաբաթ, եթե ամեն ինչ լավ ընթանա, մենք կներկայացնենք Օբամեյանգին»,- Լապորտայի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն: