Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան աջակցել է թիմի գլխավոր մարզիչ Չավիին:
«Չավիի ու մեր լավ ֆուտբոլիստների նկատմամբ վստահությունը պահպանվում է: Մենք ունակ ենք մրցակցել եվրոպական գրանդ ակումբների հետ: Ֆուտբոլիստները պետք է հարմարվեն Չավիի մարտավարությանը:
Չեմպիոնների լիգայում մեզ «գոտկատեղից ներքև հարվածեցին», բայց մենք շարունակում ենք կատարել մեր աշխատանքն ու ամբողջովին կենտրոնացած ենք Լա լիգայի հանդիպումների վրա:
Չավին հիանալի մարդ է: Նա ավելի լավը կդառնա ու մեզ շատ հաջողություններ կբերի: Մենք միշտ զրուցում ենք: Մենք մեկնում ենք Մադրիդ և առաջինն ենք Լա լիգայում:
«Սանտիագո Բեռնաբեուն» այն վայրերից է, որտեղ մենք սիրում ենք խաղալ»,- Ժոան Լապորտայի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին կատալոնական ակումբը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում 3-3 հաշվով էին ավարտել տնային հանդիպումը Միլանի «Ինտերի» դեմ ու զգալիորեն նվազեցրել փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը: