Ֆրանսիայի Լիգա 1-ի 9-րդ տուրում «Մարսելը» հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվեց «Լանսին»:
Վճռորոշ եղավ ֆրանսիացի պաշտպան Բենժամեն Պավարի ինքնագոլը, որը գրանցվեց 53-րդ րոպեին:
«Լանսը» 19 միավորով բարձրացավ 2-րդ տեղ և ընդամենը 1 միավորով է հետ առաջատար ու գործող չեմպիոն ՊՍԺ-ից: «Մարսելը» 18 միավորով 3-րդն է:
Ֆրանսիայի Լիգա 1, 9-րդ տուր
«Լանս» - «Մարսել»` 2-1
Օդսոն Էդուար, 23 (11մ), Բենժամեն Պավար, 53 (ինքնագոլ) - Մեյսոն Գրինվուդ, 17
Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


