Ֆրանսիայի առաջնության 30-րդ տուրի մեկնարկային խաղում «Լանսը» 2-1 հաշվով տնային հաղթանակ տարավ «Ստրասբուրի» նկատմամբ:
«Լանսից» աչքի ընկան լեհ հարձակվող Պշեմիսլավ Ֆրանկովսկին և արգենտինացի պաշտպան Ֆակունդո Մեդինան: «Ստրասբուրի» կազմում հաշիվը վերջնամասում կրճատեց ֆրանսիացի հարձակվող Կևին Գամեյրոն:
Հանդիպման վերջնամասում խաղադաշտից հեռացվեց հյուրերի սենեգալցի հարձակվող Հաբիբ Դիալոն:
«Լանսը» 63 միավորով երկրորդ տեղում է և 3 միավոր է զիջում առաջատար ՊՍԺ-ին, որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել և ապրիլի 8-ին կհյուրընկալվի «Նիսին»: «Ստրասբուրը» 26 միավորով 16-րդն է:
Ֆրանսիայի առաջնություն, 30-րդ տուր
«Լանս» - «Ստրասբուր»՝ 2-1 (տեսանյութ)
Պշեմիսլավ Ֆրանկովսկի, 11, Ֆակունդո Մեդինա, 64 - Կևին Գամեյրո, 84
Հեռացում՝ Հաբիբ Դիալո, 90+4 («Ստրասբուր»)