Logo

Լամը` ԱԱ-2034-ի մասին. «Կարևոր է, որ խոշոր մրցաշարերն անցկացվեն ժողովրդավարական երկրներում»

19:45 / 23.12.2024Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ֆիլիպ Լամը խոսել է աշխարհի 2034 թ. առաջնության անցկացման վայրի մասին։

«Կարևոր է, որ խոշոր մրցաշարերն անցկացվեն ժողովրդավարական երկրներում։ Խնդիրն այն է, որ մեկ քվեարկությամբ ընտրվեց աշխարհի երկու առաջնության անցկացման վայր։ Քվեարկողները հնարավորություն չեն ունեցել առանձին ընտրելու ԱԱ-2030-ի և ԱԱ-2034-ի անցկացման վայրը։ Նրանք պարզապես ընտրել են «այո» կամ «ոչ»։ Սրանք այն հիմնական խնդիրներն են, որոնց մասին ցանկանում եմ բարձրաձայնել»,- Լամի խոսքը մեջբերում է Relevo-ն։

Հիշեցնենք` դեկտեմբերի 11-ին կայացած ՖԻՖԱ-ի տարեկան համագումարի ժամանակ հաստատվել է, որ ԱԱ-2030-ն անցկացվելու է Մարոկկոյում, Պորտուգալիայում, Իսպանիայում, ևս երեք հանդիպում էլ կայանալու է Հարավային Ամերիկայում` Ուրուգվայում, Պարագվայում և Արգենտինայում։ ԱԱ-2034-ն էլ տեղի է ունենալու Սաուդյան Արաբիայում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ