«Բարսելոնայի» իսպանացի վինգեր Լամին Յամալը վնասվածք է ստացել։
As-ի փոխանցմամբ` Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» դեմ Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի խաղում (5-2) 17-ամյա ֆուտբոլիստը վնասել է աջ ոտքի կոճը։ Դրա պատճառով եզրային հարձակվողն արդեն բաց է թողել Իսպանիայի «Ռեալ Սոսիեդադի» դեմ արտագնա հանդիպումը (0-1) Լա լիգայի 13-րդ տուրում։
Ըստ աղբյուրի` «Բլաուգրանան» դեռևս հստակ չգիտի, թե երբ Յամալը կկարողանա շարք վերադառնալ։ Այդ ամենով պայմանավորված` հավանական է, որ կատալոնական ակումբն Իսպանիայի ազգային հավաքականին խնդիրի, որպեսզի նա չմասնակցի Ազգերի լիգայի խաղարկության առաջիկա հանդիպումներին։ Յամալը լրացուցիչ բուժզննում է անցնելու, որի պատասխանը «Բարսելոնան» փոխանցելու է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային։
Լամին Յամալն ընթացիկ մրցաշրջանում 16 խաղում խփել է 6 գոլ, կատարել 8 արդյունավետ փոխանցում։