Logo

Լամին Յամալը սկանդալային տեսանյութից հետո բաժանվել է ընկերուհուց

14:42 / 30.07.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» ու Եվրոպայի նորընծա չեմպիոն Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը բաժանվել է իր ընկերուհի Ալեքս Պադիլիայից, հաղորդում է AS-ը։

Համացանցում լայն տարածում է գտել տեսանյութ, որում 17-ամյա ֆուտբոլիստի ընկերուհին եղել է այլ տղամարդու գրկում։ Աղջիկն անմիջապես խլել է երիտասարդի հեռախոսը, երբ նատել է, որ հայտնվել է ուղիղ եթերի կադրում։

Միջադեպից հետո Լամին Յամալը բաժանվել է ընկերուհուց, որը երեք տարի մեծ է իրենից։ Նրանք միասին առաջին անգամ հանրությանը ներկայացել էին Գերմանիայում կայացած Եվրո-2024-ի մրցանակաբաշխության ժամանակ։

Հիշեցնենք, որ Յամալն արժանացել էր Եվրոպայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակին և ճանաչվել լավագույն գոլի հեղինակ։ Նա Եվրոների պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է: Եվրո-2024-ում անցկացրած 6 խաղում դարձել էր մեկ գոլի և չորս ասիստի հեղինակ: Յամալը գոլային փոխանցում էր կատարել նաև եզրափակիչում, որտեղ Իսպանիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթել էր անգլիացիներին և ռեկորդային չորրորդ անգամ դարձել Եվրոպայի չեմպիոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ