«Բարսելոնայի» ու Իսպանիայի ազգային հավաքականի վինգեր Լամին Յամալը նշել է իր ֆուտբոլային կուռքին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Նեյմարը միշտ եղել է իմ կուռքը։ Նա աստղ է, լեգենդ։ 5 տարեկան էի, երբ նրան «Սանթոսում» տեսա, իսկ 7 տարեկանում «Նոու Կամպում» դիտեցի նրա խաղը։ Անհավանական էր։ Մեսին էլ էր այդ թիմում էր և նա նույնպես անհավանական էր, բայց Նեյմարն ինձ համար միշտ տարբերվել է»,- նշել է 17-ամյա ֆուտբոլիստը։
Բրազիլացի Նեյմարը 2013-2017 թթ. հանդես է եկել «Բարսելոնայում», 186 խաղում խփել է 105 գոլ, կատարել 76 արդյունավետ փոխանցում։