Logo

Լամին Յամալը հերթական ռեկորդն է գրանցել

23:17 / 12.01.2024Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» 16-ամյա հարձակվող Լամին Յամալը ռեկորդ է սահմանել «Օսասունայի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի խաղում խփած գոլի արդյունքում, հայտնում է Opta-ն:

Իսպանացին դարձել է մրցաշարում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը պատմության մեջ։ Նա ռեկորդը սահմանել է 16 տարեկան 182 օրականում: Յամալը նաև Իսպանիայի Սուպերգավաթին մասնակցած ամենաերիտասարդ խաղացողն է։

Լամին Յամալը երկրորդ խաղակեսում էր դուրս եկել խաղադաշտ՝ փոխարինելով վնասվածք ստացած Ռաֆինյային, իսկ ավելացված ժամանակում խփել էր կատալոնական ակումբի երկրորդ գոլը։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 2-0 հաշվով հաղթել էր «Օսասունային» և հունվարի 14-ին կայանալիք եզրափակիչում կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա