«Բարսելոնայի» 16-ամյա հարձակվող Լամին Յամալը «Պորտուի» դեմ Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի խաղում դարձավ մրցաշարի պատմության մեջ մեկնարկային կազմում ընդգրկված ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ 16 տարեկան, 83 օրական, հայտնում է Opta-ն:
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը գերազանցեց Սելեստինո Բաբայարոյի ռեկորդը: Նիգերիացին 1994/95 մրցաշրջանում «Անդերլեխտի» մեկնարկային կազմում դուրս էր եկել խաղադաշտ 16 տարեկան, 86 օրականում:
Բոլոր մրցաշարերում Լամին Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 9 հանդիպում և «Վիլյառեալի» դեմ Լա լիգայի երրորդ տուրի խաղում դարձել է երկու ասիստի հեղինակ: