Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի եզրային հարձակվող Լամին Յամալը «Ռեալ Սոսյեդադի» դեմ Լա լիգայի 13-րդ տուրի արտագնա խաղը կսկսի պահեստայինների նստարանին, հայտնում է Diario Sport-ը:
Գերմանացի մասնագետ Հանս-Դիտեր Ֆլիկը որոշել է հանգստի հնարավորություն տալ 17-ամյա ֆուտբոլիստին:
Եվրոպայի չեմպիոնն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման, դարձել 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
«Ռեալ Սոսյեդադ» - «Բարսելոնա» խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին և կցուցադրվի Fast Sports 1-ի ուղիղ եթերում: