Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալն արժանացել է Golden Boy մրցանակին:
Այս մրցանակը տրվում է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին (մինչև 21 տարեկան):
17-ամյա Յամալն ամռանն Իսպանիայի ազգային հավաքականի հետ Գերմանիայում դարձել էր Եվրո-2024-ի հաղթող: «Բարսելոնայի» կազմում էլ ավարտվող տարում տպավորիչ ելույթներ է ունեցել, ռեկորդներ սահմանել:
Golden Boy մրցանակը սահմանել է իտալական Tuttosport պարբերականը: Այն շնորհվում է 2003 թվականից:
Նախորդ տարի մրցանակը նվաճել էր Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։