Logo

Լամին Յամալը՝ Եվրո-ների պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստ

20:25 / 15.06.2024Ֆուտբոլ
null

Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը Խորվաթիայի թիմի դեմ Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրի խաղում պատմական նվաճման հասավ, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը:

Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստը դարձավ Եվրոպայի առաջնությունների պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակրի դեմ հանդիպմանը Յամալը խաղադաշտ է դուրս եկել 16 տարեկան 338 օրականում:

Նախորդ ռեկորդը պատկանում էր լեհ Կացպեր Կոզլովսկիին, որը 17 տարեկան 246 օրականում 2021 թվականին նորամուտն էր նշել Եվրոպայի առաջնություններում, խաղադաշտ էր դուրս եկել Իսպանիայի հավաքականի դեմ խմբային փուլի մրցավեճում (1-1):

Իսպանիա - Խորվաթիա B խմբի մրցավեճում դեռևս հաշիվը չի բացվել, ընթանում է առաջին խաղակեսը:

B խմբում են ընդգրկված նաև Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիան և Ալբանիան: Այս հավաքականները կմրցեն Երևանի ժամանակով 23:00-ից սկսած:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա