Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը երկրորդ տարին անընդմեջ ստացավ Կոպայի մրցանակը, որը տրվում է աշխարհի մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստին:
18-ամյա Յամալն առաջին ֆուտբոլիստն է, որը երկու անգամ արժանացել է մրցանակին:
Ի դեպ, չորրորդ տարին անընդմեջ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը ստանում է «Բարսելոնայի» ներկայացուցիչ: Յամալից առաջ ստացել էին նաև Պեդրին ու Գավին:
Առաջին անգամ Կոպայի մրցանակ հանձնեցին կանանց ֆուտբոլում: Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի ճանաչվեց «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի ներկայացուցիչ Վիկի Լոպեսը:


