Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի եզրային հարձակվող Լամին Յամալն առաջինը գոլը խփեց ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում:
Եվրոպայի չեմպիոնը գլխավոր եվրագավաթի պատմության երկրորդ ամենաերիտասարդ գոլի հեղինակն է (17 տարեկան 68 օրական)։ Այս ցուցանիշով ռեկորդակիրը «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Անսու Ֆատին է, որը Չեմպիոնների լիգայում առաջին գոլը խփել էր 17 տարեկան 40 օրականում։
Յամալը 15 հանդիպումներից 13-ում գոլի կամ ասիստի հեղինակ է դարձել, երբ Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» մեկնարկային կազմում է խաղադաշտ դուրս եկել: 17-ամյա ֆուտբոլիստն այդ խաղերում դարձել է 5 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:
Գերմանացի մասնագետ Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում 10 ֆուտբոլիստով 1-1 հաշիվն է գրանցում Ֆրանսիայի փոխչեմպիոն «Մոնակոյի» դեմ արտագնա մրցավեճում, ընթանում է հանդիպման երկրորդ խաղակեսը: