Ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականի վինգեր Լամին Յամալը պատմական երկու ռեկորդի հեղինակ է դարձել
Opta-ն գրում է, որ Յամալը, Եվրո-2024-ի կիսաեզրափակիչում 21-րդ րոպեին անզուգական հարվածով գրավելով Ֆրանսիայի հավաքականի դարպասը (տեսանյութ), դարձել է խոշոր մրցաշարերում (աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններ) գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը պատմության մեջ։
Յամալը 16 տարեկան և 362 օրականում գերազանցել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեի ռեկորդը։ Պելեն Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում աշխարհի առաջնություններում առաջին գոլը խփել է 17 տարեկան և 239 օրականում։
Յամալը գերազանցել է Պելեի ևս մեկ ռեկորդ և դարձել խոշոր մրցաշարերի կիսաեզրափակիչներին մասնակցած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Պելեն ԱԱ-1958-ի կիսաեզրափակիչում խաղացել էր 17 տարեկանում։