Logo

Լամին Յամալի նոր խաղահամարը «Բարսելոնայում»

00:48 / 18.07.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը 2024/25 մրցաշրջանից կխաղա «19» համարով, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 17-ամյա եզրային հարձակվողը նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս «27» համարով։

«Բլաուգրանայում» «19» համարի մարզաշապիկով նախկինում խաղացել են Լիոնել Մեսին, Պատրիկ Կլույվերտը, Իբրահիմ Աֆելայը, Ֆրանկ Կեսիեն, Սերխիո Ագուերոն, Ֆերան Տորեսը և այլք։

Յամալը նույն խաղահամարով Իսպանիայի հավաքականում մասնակցեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը և դարձավ չեմպիոն։ Նա Եվրո-2024-ի 7 խաղում խփեց 1 գոլ, կատարեց 4 արդյունավետ փոխանցում, ստացավ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը և ճանաչվեց նաև մրցաշարի լավագույն ասիստենտ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ