Logo

Եվրո-2024-ի լավագույն գոլը

12:14 / 18.07.2024Ֆուտբոլ
null

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Գերմանիայում կայացած ֆուտբոլի Եվրոպայի 17-րդ առաջնության 10 լավագույն գոլերը։

Քվարկության արդյունքում հաղթել է Իսպանիայի ազգային հավաքականի վինգեր Լամին Յամալի գոլը կիսաեզրափակիչում։ Կատալոնական «Բարսելոնայի» 17-ամյա վինգերը տպավորիչ հարվածով գրավել էր Ֆրանսիայի հավաքականի դարպասը և օգնել իսպանացիներին կամային հաղթանակի հասնել 2-1 հաշվով։

Եվրո-2024-ի թոփ-10 գոլերի թվում են Ջուդ Բելինգեմի (Անգլիա), Ջերդան Շաքիրիի (Շվեյցարիա), Նիկոլայ Ստանչուի (Ռումինիա), Արդա Գյուլերի, Մերտ Մյուլդուրի (Թուրքիա), Ֆաբիան Ռուիզի (Իսպանիա), Օլի Ուոթքինսի (Անգլիա), Մատիա Ձականիի (Իտալիա) և Չավի Սիմոնսի (Նիդերլանդներ) դիպուկ հարվածները։

Հիշեցնենք, որ Լամին Յամալն արժանացել էր նաև Եվրո-2024-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակին։ Նա 6 խաղում դարձել էր 1 գոլի ու 4 ասիստի հեղինակ: Յամալը գոլային փոխանցում էր կատարել նաև եզրափակիչում, որտեղ Իսպանիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթել էր անգլիացիներին ու ռեկորդային չորրորդ անգամ դարձել Եվրոպայի չեմպիոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ