Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը Դուբայում կայացած Globe Soccer Awards մրցանակաբաշխությունում տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը ստանալուց հետո խոսել է կարիերայում գրանցած կտրուկ առաջընթացի մասին:
«Որպես մանուկ գնացի Եվրո-2024-ին, մրցաշարից հետո հայտնի դարձա ամբողջ աշխարհում։ Երբ խոսում էին ազգային հավաքականի մասին, ինձ որպես կարևոր խաղացող չէին նշում։ Բայց երբ վերադարձա, հասկացա, որ ինձ ամբողջ աշխարհն է ճանաչում։
Երբ արձակուրդում էի, ինձ կանգնեցրին փողոցում։ Ես շատ ուրախ եմ փոքր երեխաների համար կուռք լինելու կապակցությամբ, դա անհավանական է: Ընկերներս, զարմիկս, մայրս ու հայրս, տատիկս ստիպում են ինձ ամուր կանգնել ոտքերիս վրա»,- 17-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Յամալն ավարտվող տարում ակումբի և Իսպանիայի ազգային հավաքականի կազմում միասին խփել է 13 գոլ և կատարել 24 ասիստ: Յամալն ամռանն Իսպանիայի հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն: