Logo

Լամին Յամալ. «ՊՍԺ-ի հետ խաղում հաղթական գոլը ես եմ խփելու»

11:54 / 05.04.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի վինգեր Լամին Յամալը կանխատեսում է արել ֆրանսիական ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպման վերաբերյալ:

«Չեմ համբերում, թե երբ ենք խաղալու ՊՍԺ-ի հետ: Երբ սենյակում մենակ եմ մնում, մտածում եմ, թե ինչ խելագարություն է լինելու:

Կարծում եմ՝ Փարիզում կհաղթենք 1-0 հաշվով, իսկ հաղթական գոլը կխփեմ ես»,- 16-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է հանրահայտ լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Հիշեցնենք, որ ՊՍԺ - «Բարսելոնա» հանդիպումը կայանալու է ապրիլի 10-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ