Logo

Լամին Գասաման՝ «Արարատի» սկաուտինգի և խաղացողների հավաքագրման պատասխանատու

17:33 / 03.04.2025Ֆուտբոլ
null

Լամին Գասաման նշանակվել է «Արարատի» սկաուտինգի և ֆուտբոլիստների հավաքագրման պատասխանատու, հայտնում է Երևանը ներկայացնող ակումբի ֆեյսբուքյան էջը։

Գասաման Սենեգալի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ է և հավաքականում անցկացրել 49 հանդիպում։ Նա իր կարիերայի մեծ մասն անցկացրել է Ֆրանսիայում՝ «Լիոնի» և «Լորյանի» կազմում մասնակցելով 100-ից ավելի հանդիպման: Ֆուտբոլիստի կարիերան Գասաման ավարտել է Շվեյցարիայում՝ մինչև 2024-ը հանդես գալով «Լոզան Ուշի» ակումբում:

«Արարատում» Գասամայի դերը լինելու է խոստումնալից տաղանդների հայտնաբերումը և ակումբի հավաքագրման ռազմավարության աջակցումը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ