Էրիկ Լամելան հեռացել է «Սևիլիայից», հայտնում է անդալուզյան ակումբի պաշտոնական կայքը։
32-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին, որը չի երկարաձգվելու։ Նա ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ։
Արգենտինայի հավաքականի նախկին վինգերը «Սևիլիայում» հանդես էր գալիս 2021 թ. հուլիսից` 92 խաղում խփելով 16 գոլ, դառնալով 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։