NBA-ում ելույթ ունեցող «Լոս Անջելես Լեյքերս» բասկետբոլային ակումբը հաստատել է, որ նոր պայմանագիր է կնքել թիմի առաջատար, աստղային հարձակվող Լեբրոն Ջեյմսի հետ:
Վկայակոչելով տեղեկատվության գաղտնիության սկզբունքը՝ ակումբը գործարքից այլ մանրամասներ չի հայտնել:
Ավելի վաղ ESPN-ը հաղորդել էր, որ Լեբրոն Ջեյմսն ամերիկյան ակումբի հետ նոր պայմանագրով կվաստակի 97,1 միլիոն դոլար: Գործարքի արդյունքում ամերիկացու ընդհանուր աշխատավարձը NBA-ում կկազմի 523 միլիոն դոլար՝ ամենաշատը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի պատմության մեջ:
37-ամյա Լեբրոն Ջեյմսը «Լոս Անջելես Լեյքերսի» մարզական պատիվը պաշտպանում է 2018 թվականից: Նա ելույթ է ունեցել նաև «Քլիվլենդ Կավալյերսում» ու «Մայամի Հիթում»:


