Logo

«Լացիոյի» ուլտրասը հարձակվել է «Ռեալ Սոսյեդադի» երկրպագուների վրա

18:10 / 23.01.2025Ֆուտբոլ
null

Եվրոպա լիգայի 7-րդ տուրի «Լացիո» - «Ռեալ Սոսյեդադ» հանդիպման նախօրեին տհաճ միջադեպ է եղել, հայտնում է Rai News-ը:

Հռոմի կենտրոնում հավաքված շուրջ 70 բասկ երկրպագուների վրա հարձակում է գործել «Բյանկոչելեստիի» ուլտրասի 80-հոգանոց մի խումբ: Չարագործները դիմել են փախուստի, երբ դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը: Իրավապահ մարմինները տեղում հայտնաբերել են մուրճեր, դանակներ, երկաթյա շղթաներ և մետաղական այլ իրեր:

Հարձակման ենթարկված երկրպագուներից 9-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Դեպքի առիթով գործ է հարուցվել, ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

Հիշեցնենք, որ «Լացիոն» 6 տուրից հետո վաստակել է 16 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Ռեալ Սոսյեդադը» 10 միավորով 12-րդն է:

«Լացիո» - «Ռեալ Սոսյեդադ» հանդիպումը կկայանա հունվարի 23-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին և կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: Եվրոպա լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա