Հռոմի «Լացիոն» կրեատիվ ձևով է նշել Հելոուինի տոնը:
Իտալական ակումբի մամուլի ծառայությունը երիտասարդական թիմի խաղացողների օգնությամբ «չար կատակ» է նախապատրաստել հիմնական թիմի ֆուտբոլիստների համար:
Նկարահանած տեսանյութի մեջ պրիմավերայի ներկայացուցիչները եղել են հանրահայտ «Սղոց» սարսափ ֆիլմի հերոսների կերպարով և վախեցրել են ավագ գործընկերներին:
Հիշեցնենք, որ Հելոուինի տոնակատարության օրը «Լացիոն» Ա սերիայի 10-րդ տուրում մրցելու է «Կոմոյի» հետ: