Logo

«Լացիոն» ընդհատեց իտալական թիմերի անհաջող շարքը «Բավարիայի» դեմ

14:41 / 15.02.2024Ֆուտբոլ
null

Իտալական «Լացիոն», Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում 1-0 հաշվով հաղթելով Մյունխենի «Բավարիային», պատմության մեջ երկրորդ հաղթանակն է տարել գլխավոր եվրագավաթի փլեյ-օֆֆում։ Առաջինը եղել էր 2000 թվականին՝ իսպանական «Վալենսիայի» դեմ խաղում (1-0), հաղորդում է Opta-ն։

Բացի այդ, 13 տարում «Լացիոն» առաջին իտալական ակումբն է, որը եվրագավաթներում հաղթում է «Բավարիային»։ Նախորդ անգամ գերմանական ակումբին հաղթել էր Միլանի «Ինտերը» (2011 թվականին)։

«Լացիոյի» ու «Բավարիայի» պատասխան հանդիպումը կկայանան մարտի 5-ին Մյունխենում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ