Իտալիայի փոխչեմպիոն «Լացիոն» Հռոմում գոլազուրկ ոչ-ոքիով(0-0) ավարտեց երկրի չեմպիոն «Նապոլիի» դեմ Ա Սերիայի 22-րդ տուրի խաղը:
Առաջին խաղակեսում թիմերը խաղացին բավական զգուշավոր ֆուտբոլ՝ ոչ մի հարված չկատարելով դարպասին:
Երկրորդ կեսում «Նապոլին», ի տարբերություն առաջին խաղակեսի, փոքր-ինչ ակտիվացավ, սակայն ոչ մի լուրջ խնդիր չառաջադրեց մրցակցին: «Նապոլիի» առաջանալու արդյունքում թիկունքում ստեղծված բաց տարածություններից օգտվելով՝ «Լացիոն» բացեց խաղի հաշիվը, սակայն գոլը չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով:
«Լացիոն» 34 միավորով 6-րդ տեղում է, «Նապոլին» 32 միավորով 9-րդն է:
Ա Սերիա, 22-րդ տուր
«Լացիո» - «Նապոլի»՝ 0-0
xG՝ 0,46 - 0,13
Հարվածներ՝ 10-5
Հարվածներ դարպասին՝ 1-0
Անկյունայիններ՝ 4-3
Խաղից դուրս վիճակ՝ 3-0
Խախտումներ՝ 11-11
Դեղին քարտեր՝ 3-2