Logo

«Լացիոն» փոխարինող է գտել Սարիին

18:25 / 03.10.2023Ֆուտբոլ
null

Մաուրիցիո Սարին կարող է հեռացվել Հռոմի «Լացիոյի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է լրագրող Մարկո Կոնտերիոն։

«Արծիվների» նախագահ Կլաուդիո Լոտիտոն դժգոհ է Սարիի կատարած աշխատանքից և վերջինիս փոխարեն նոր տարբերակներ է դիտարկում։ Այս պահին «Լացիոյի» նոր գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն 45-ամյա խորվաթ Իգոր Տուդորն է։ Վերջինս այս տարվա ամռանն է մեկ տարի աշխատելուց հետո հեռացել ֆրանսիական «Մարսելից»։

64-ամյա Սարին «Լացիոն» գլխավորում է 2021 թվականի ամռանից։ Նրա և ակումբի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականին։ «Լացիոն» ընթացիկ մրցաշրջանում 7 տուրից հետո 7 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 16-րդ տեղը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա