Logo

«Լացիոն» Պեդրոյի գոլի շնորհիվ թրիլերային հաղթանակ կորզեց «Միլանից»

01:48 / 03.03.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա սերիայի 27-րդ տուրում «Լացիոն» արտագնա խաղում 2-1 հաշվով հաղթեց «Միլանին»։

Հաշիվը 29-րդ րոպեին բացեց «Բիանկոչելեստեի» ավագ Մատիա Ձականին, իսկ 61-րդ րոպեին տանտերեը սերբ պաշտպան Ստրախինյա Պավլովիչի հեռացումից հետո մնացին 10 ֆուտբոլիստներով։

«Ռոսոներին», չնայած մեկ ֆուտբոլիստ քիչ ուներ դաշտում, 85-րդ րոպեին Սամուել Չուկվուեզեի ջանքերով խփեց պատասխան գոլը։

Թվում էր, թե կողմերը խաղաղությամբ կբաժանվեն, սակայն հռոմեական ակումբն ավելացված 8-րդ րոպեին հաղթանակ կորզեց. 11-մետրանոցից աչքի ընկավ 37-ամյա իսպանացի վինգեր Պեդրոն։

«Լացիոն» վաստակեց 50 միավոր և բարձրացավ չորրորդ տեղ։ «Միլանը» 41 միավորով 9-րդն է։

Իտալիայի Ա սերիա, 27-րդ տուր

«Միլան» - «Լացիո»` 1-2 

Սամուել Չուկվուեզե, 85 - Մատիա Ձականի, 29, Պեդրո, 90+8 (11մ)

Հեռացում` Ստրախինյա Պավլովիչ, 61 («Միլան»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա