Իտալիայի առաջնության 29-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվեց Հռոմի «Լացիոյին» և 1-2 հաշվով պարտություն կրեց:
Տանտերերի կազմում գոլով աչքի ընկան սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչն ու իտալացի կիսապաշտպան Մատեո Ցականյին: «Յուվենտուսի» միակ գոլը խփեց ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն:
«Լացիոն» 58 միավորով երկրորդն է և 12 միավոր է զիջում առաջատար «Նապոլիին»: «Յուվենտուսը» 44 միավորով 7-րդն է:
Իտալիայի առաջնություն, 29-րդ տուր
«Լացիո» - «Յուվենտուս»՝ 2-1
Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 38, Մատեո Ցականյի, 53 - Ադրիեն Ռաբիո, 42