Հռոմեական «Լացիոն» հայտարարել է հարձակվող Պետար Ռատկովի տրանսֆերի մասին: Իտալական ակումբը սերբ ֆուտբոլիստի տեղափոխության համար ավստրիական «Զալցբուրգին» վճարել է 13 միլիոն եվրո:
22-ամյա ֆուտբոլիստի հետ երկարաժամկետ պայմանագիր է կնքվել: Ռատկովը հանդես կգա «20» համարի մարզաշապիկով:
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


