Մարկո Բարոնին նշանակվել է Հռոմի «Լացիոյի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն սոցցանցերում գրում է, որ 60-ամյա մասնագետը «Բիանկոչելեստիի» հետ պայմանագիրը կնքել է մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Նա իր պարտականություններին կանցնի հուլիսի 1-ից։
Բարոնիի նախորդ ակումբը «Վերոնան» էր, որը մարզել է 2023/24 մրցաշրջանում։ Ակումբը նրա գլխավորությամբ 38 միավորով զբաղեցրել է 13-րդ տեղն իտալական Ա սերիայում։