Հռոմի «Լացիոն» հայտարարել է կիսապաշտպան Քենեթ Թեյլորի տրանսֆերի մասին: Իտալական ակումբը նիդերլանդցու տրանսֆերի համար Ամստերդամի «Այաքսին» 17 միլիոն եվրո է վճարել:
Կողմերը 4,5 տարվա պայմանագիր են ստորագրել: Թեյլորը «24» համարի մարզաշապիկով հանդես կգա «Լացիոյում»:
Ընթացիկ մրցաշրջանում Թեյլորը բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 խաղ (2 գոլ, 4 գոլային փոխանցում)։ Կիսապաշտպանը 5 խաղ է անցկացրել Նիդեռլանդների ազգային հավաքականի կազմում։
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


