Logo

«Լացիոն» մերժել է «Ինտերի» տրանսֆերային առաջարկը

17:08 / 27.06.2025Ֆուտբոլ
null

«Ինտերը» հետաքրքրված է «Լացիոյի» կիսապաշտպան Նիկոլո Ռովելայի ծառայություններով: Միլանյան ակումբը նախնական հարցում է ուղարկել «Բյանկոչելեստիին», հայտնում է լրագրող Ալֆրեդո Պեդուլյան:

Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար «Ներաձուրին» պատրաստ է առաջարկել 35 միլիոն եվրո և վարձակալական հիմունքով «Օլիմպիկո» ուղարկել Կրիստիան Ասլանիին:

Հռոմեական ակումբը տեղեկացրել է, որ չի պատրաստվում բանակցել, քանի որ Ռովելայի հրաժարագինը կազմում է 50 միլիոն եվրո:

«Ինտերը» սկսել է ուշադրության կենտրոնում պահել Ռովելային, քանի որ թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն կարող է տեղափոխվել «Գալաթասարայ»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ