Իտալիայի Ա սերիայի 15-րդ տուրում «Լացիոն» արտագնա խաղում 1-0 հաշվով հաղթեց «Նապոլիին»։
Հանդիպման միակ գոլը 79-րդ րոպեին խփեց դանիացի վինգեր Գուստավ Իսակսենը։
«Բիանկոչելեստեն» վաստակեց 31 միավոր և 5-րդն է։ «Նապոլին» 32 միավորով երկրորդ տեղում է։ 15-րդ տուրի արդյունքներով 34 միավորով առաջատար դարձավ «Ատալանտան»։
Իտալիայի Ա սերիա, 15-րդ տուր
«Նապոլի» - «Լացիո»` 0-1
Գուստավ Իսակսեն, 79