Logo

«Լացիոն» հերքել է Զախարյանի տրանսֆերը համաձայնեցնելու վերաբերյալ տեղեկությունը

19:32 / 25.07.2023Ֆուտբոլ
null

«Լացիոյի» մարզական տնօրեն Անջելո Ֆաբիանին հերքել է տեղեկությունը, թե իտալական ակումբը համաձայնեցրել է Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի տրանսֆերը:

«Այն տեղեկատվությունը, որ մենք պայմանավորվել ենք «Դինամոյի» հետ Արսեն Զախարյանի տրանսֆերի շուրջ, չի համապատասխանում իրականությանը»,- Անջելո Ֆաբիանիի խոսքը մեջբերում է «Спорт-Экспресс»-ը:

Ավելի վաղ ֆուտբոլային ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն հայտնել էր, որ հռոմեական ակումբը 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարի 10 միլիոն եվրո ու 4 միլիոն բոնուս:

Հիշեցնենք, որ Արսեն Զախարյանը «Դինամոյի» գլխավոր թիմում խաղում է 2021 թվականից, գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։

2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 37 խաղի, դարձել 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա