Իտալիայի փոխչեմպիոն Հռոմի «Լացիոն» Մոսկվայի «Դինամոյի» հետ փոխհամաձայնության է եկել Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի տեղափոխության հարցում, հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն:
Իտալական ակումբը 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարի 10 միլիոն եվրո ու 4 միլիոն բոնուս:
Հիշեցնենք, որ Արսեն Զախարյանը «Դինամոյի» գլխավոր թիմում խաղում է 2021 թվականից, գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։
2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 37 խաղի, դարձել 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: